Հակառակորդի գործողություններից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

268

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների արդյունքում պայմանագրային զինծառայող է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը հաստատեց տեղեկությունը․ «Զինծառայողը մեզ մոտ է տեղափոխվել երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 22։45-ի սահմաններում։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր»,- ասաց նա՝ նշելով, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Նրա խոսքով՝ զինծառայողն այսօր առավոտյան տեղափոխվել է Երևան՝ Մուրացան զինվորական հոսպիտալ։

 

 

topnews.mediamall.am