Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա հետ վեճի տեսանյութը հայտնվել է համացանցում. (Տեսանյութ)

309

«Թվիեթերում» ակտիվորեն տարածվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա մասնակցությամբ մի տեսանյութ․․․

Մասնավորապես, այն հրապարակվել է Tina #LecoNão էջում․․․

Մեկ րոպե տևողությամբ տեսանյութում աղջիկը, կարճատև երկխոսությունից հետո,

վեր է կենում անկողնուց և մի քանի հարված հասցնում ֆուտբոլիստին` բղավելով.

«Ես կհարվածեմ քեզ, քանի որ երեկ դու ինձ ցավ ես պատճառել և այստեղ թողել մենակ»․․․

Նշենք` մոդել Նաջիլա Տրինդադին, որն ի սկզբանե ֆուտբոլիստին մեղադրել էր բռնաբարության մեջ, փոխել է ցուցմունքը․․․

Նա նշել է, որ Փարիզի հյուրանոցում Նեյմարի հետ մտերմությունը եղել է փոխադարձ համաձայնությամբ,

բայց հետո ֆուտբոլիստն ուժ է կիրառել ու հարվածել նրան․․․

Տեսանյութը ստորև

mediainfo.am