Ո՞վ է «Դուխով» գլխարկով հոգևորականը (լուսանկարներ, տեսանյութ)

427

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող  վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում էր ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ամենատպավորիչ կադրը թերևս «դուխով» գլխարկով հոգևորականն էր, ով չէր վրիպել լուսանկարչի աչքից։

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ լուսանկարում Մասաչուսեթսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևորական Տեր Պողոս քահանա Շեթիլյանն է, աշխատում է նաև  ԱՄՆ֊ում գործող «Նոր Կյանք» օրաթերթում։

Քահանայի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա սատարում է հեղափոխությանը և օրհնում նոր իշխանության ներկայացուցիչներին դեռևս հեղափոխության սկզբում։

armdaily