«Ոնց տեսնում եմ, Դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել աղքատությունը Ձեր գլխում». Լուսինե Հարոյան

288

«Ոնց տեսնում եմ, Դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել աղքատությունը Ձեր գլխում». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը 2 միլիոն դոլար է տրամադրում՝ ՀՀ բյուջեից կառավարական ամառանոցը վերանորոգելու համար, որտեղ հիմա բնակվում է իր ընտանիքով:
Ընդամենը մի քանի ամիս առաջ նա լայվ մտավ և ՀՀ «հպարտ» քաղաքացիներին հիացմունքով ցույց տվեց ամառանոցի շքեղությունները, աղի սենյակն էլ հայտնագործելիս չկարողացան զսպել գավառացու իրենց չտեսությունը, էնպես էին զարմացել, որ բացականչությունները երկինք էին հասել:
Ես չեմ հասկանում, էս մի քանի ամսվա ընթացքում էդ ի՞նչ տիպի են դրանք վարի տվել ամառանոցը, որ վերանորոգելու կարիք կա:
Թե՞ Հայաստանը թևակոխում է օլիգարխիայի ու կոռուպցիայի էլ ավելի այլանդակ, քողարկված փուլ:
Էն «Սարոյան եղբայրների» մեջ հիշո՞ւմ եք, որ Գևորգն ասում է Սուրմելյանին` «Սոված մանուկնե՞ր, հայրենի՞ք…»
Պարոն Փաշինյան, բա ասում էիք արդարությո՞ւն, արժանապատիվ կյա՞նք, աղքատության հաղթահարո՞ւմ:
Ո՞րն է արդարությունը, եթե Հայաստանում դեռ բնակչության 40 տոկոսը չքավոր է, եթե դեռ երեխաներ կան, որ սոված են քնում ու դպրոց չեն գնում, որովհետև չունեն պարագաներ, իսկ դուք վերանորոգում եք առանց այն էլ շատ շքեղ ամառանոցը:
Ոնց տեսնում եմ, Դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել աղքատությունը Ձեր գլխում»:

mamul.am