3000 դոլար արժողությամբ Nike-ի «Հիսուսի մարզակոշիկները», որոնց ներբանները լցված են «սուրբ ջրով», վաճառվել են մի քանի րոպեի ընթացքում (լուսանկարներ)

242

Բրուքլինում տեղակայված MSCHF բրենդն իր երկրպագուներին հնարավորություն է տվել բառացիորեն քայլել ջրի վրայով՝ ներկայացնելով «Հիսուսի կոշիկները» (Jesus shoes), որոնց ներբանները լցված են «սուրբ ջրով», գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` 3000 դոլար արժողությամբ մարզակոշիկները, որոնք, ըստ հաղորդման, քահանայի օրհնություն են ստացել, չնայած բարձր գնին՝ սպառվել են վայրկյանների ընթացքում:

Nike-ի Air Max 97-ի նորացված տարբերակի ներբանների թափանցիկ հատվածը լցված է Հորդանան գետից բերված սուրբ ջրով, որոնց պարզապես գունաներկ են ավելացրել՝ այն ավելի տեսանելի դարձնելու համար

Հաղորդվում է, որ թեև մարզակոշիկները Nike-ին են պատկանում, մարզակոշիկների այս դիզայնի հեղինակները MSCHF բրենդի դիզայներներն են: Նրանք Nike-ից գնել են 20 զույգ մարզակոշիկ և այն ձևափոխել:

«Հոգևոր դիզայնն» ամբողջացնելու համար ընկերությունը սպորտային կոշիկների դիզայնում ներառել է մի քանի այլ հոգևոր տարրեր՝ կոշիկի կողքի հատվածում սև տառերով գրված է Աստվածաշնչից հատված, կոշիկի վերնամասում առկա է կարմիր կաթիլ, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Մարզակոշիկների քուղերի վրա առկա են խաչեր և այն օծված է խունկի բույրով:

Բրենդի առևտրային բաժնի տնօրեն Դանիել Գրինբերգը պատմել է, որ ընկերության ներկայացուցիչները մի առիթով հայտնել են իրենց խելամիտ մտքերը, այդ ժամանակ մեկը հնչեցրել է հետևյալ միտքը. «Ի՞նչ կստացվեր, եթե Հիսուսի հետ համագործակցեինք»: Նրա խոսքով՝ այստեղից էլ ծնվել է գաղափարը, որի նպատակն էր ցույց տալ, թե ինչպիսի «անհեթեթության է հասել մեր մշակույթը»:

 

A blessing: A pair of $3,000 Nike sneakers filled with holy water and blessed by a priest sold out in mere minutes after launching online on Tuesday

Save your sole: The shoes are filled with 60cc of holy water that was sourced from the Jordan River in Israel, then colored to be more visible in the transparent sections of the sneaker

Save your sole: The shoes are filled with 60cc of holy water that was sourced from the Jordan River in Israel, then colored to be more visible in the transparent sections of the sneaker

Spiritual style: There is also a crucifix attached to the laces of one of the sneakers, as well as a single drop of blood on each tongue, meant to represent the blood of Christ

Tribute: A red insole is meant to represent the red shoes that were traditionally worn by the Pope when he went outside

Setting the scene: As well as sending the shoes to several celebrities and influencers, the brand also unveiled campaign imagery to generate interest in the sneakers

Meaning: The final touch on the sneaker design was to add a bible verse - Matthew 14:25 - and a frankincense-scented sole

Debate: The shoes have proved to be controversial on social media, with some blasting the concept, while others have praised it as a funny joke

tert.am