Նոր Մանրամասներ՝ Զորացրման oրը մաhացած և վիրավորված զինվորների մասին

Նոր Մանրամասներ՝ Զորացրման օրը մահացած և վիրավորված զինվորների մասին

Oragir.News-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Զորացրված զինվորներին տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 3-ը՝ վիրավորվել։

Oragir.News-ի տեղեկություններով զինծառայողները ծառայում էին Մեղրիի N զորամասում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ 3 վիրավորից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Դեպքը եղել է Սպանդարյան ջրամբարի մոտակայքում։ Ավտոմեքենայում եղել են վարորդը և 4 զինծառայող, որոնք զորացրվել և տուն էին վերադառնում։ Մահացել է վարորդը և զինվորիներից մեկը։ Մյուս 3 զինծառայողներին տեղափոխել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- հայտնեց մեր աղբյուրը։

Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կա 2 զոհ, 3 վիրավոր։ Դեպքը տեղի է ունեցել Գորայքի հատվածում, Սպանդարյան ջրամբարի մոտ։

Oragir.News-ը ավելի ուշ նոր մանրամասներ կհայտնի դեպքի վերաբերյալ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here