Ցավшլի Lուր․ Զինվոր է մшhшցել․․․ԻՆՉ է կատшրվել

ՀՐԱՏԱՊ Ցավшլի Lուր․ Զինվոր է մшhшցել․․․ԻՆՉ է կատшրվել

2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին…

Ըստ հաղորդման՝ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Դ.Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը…

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով…

Նախաքննության շրջանակներում կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել…

Հարցաքննվել են մի շարք անձինք, բուժհաստատությունից առգրավվել են մահացած զինծառայողին վերաբերող բժշկական փաստաթղթերը։

Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Կիսվել սոց․ցանցերում՝
YerevanBlog