Ռաֆայել Առաքելյանը դեպքից րոպեներ առաջ վիճաբանել է հղի կնոջ հետ․ նոր մանրամասներ ողբերգական դեպքից
Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի ավտոկայանատեղիի երրորդ հարկից դուրս եկած BMW-ի վարորդը ողբերգությունից առաջ վիճաբանել է հղի կնոջ հետ և կարող էր դիտավորյալ բախվել պատին, գրում է Shot-ը։
Նշվում է, որ 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը դեպքից րոպեներ առաջ վիճաբանել է հղի կնոջ՝ Եկատերինայի հետ։ Դրանից հետո նրանք մեքենայով անցել են Gallery առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիով։
Ինչ-որ պահի Առաքելյանը բարձր արագություն է հավաքել և մեքենան մխրճվել է կայանատեղիի պատի մեջ. տղամարդը չի փորձել արգելակել դրա դիմաց, ինչի մասին է վկայում արգելակման տարածության հետքերի բացակայությունը։
Արդյունքում մեքենան ճեղքել է բետոնե պատն ու 10 մետր բարձրությունից ցած թռել։ Առաքելյանը, նրա հղի կինը և 10-ամյա որդին մահացել են.։