Արփի Սիրադեղյանը ՑԱՎԱԼԻ մանրամասներ է պատմել․Ծեծի է ենթարկվել Վանո Սիրադեղյանի որդին, մայրը նրան հայտնաբերել․․․

Արփի Սիրադեղյանը ՑԱՎԱԼԻ մանրամասներ է պատմել․Ծեծի է ենթարկվել Վանո Սիրադեղյանի որդին, մայրը նրան հայտնաբերել է կապտուկներով

Oragir.News-ը գրում է․

Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրեր առաջ ծեծի է ենթարկվել իր եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Արփի Սիրադեղյանի հետ, որը պատմեց դեպքի մանրամասները․

«Մի քանի օր առաջ եղբայրս «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում է եղել, որտեղ դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է եղել և նրան ծեծել են»։

Նրա խոսքով՝ դեպքի մասին այսօր են իմացել, երբ նրանց մայրը այցելել է որդուն և նրան տեսել է ծեծված վիճակում։ «Գլուխն արյունոտ, մարմինը՝ կապտուկների մեջ, երիկամների ցավերով։

Դավիթը դեպքի մանրամասները չի պատմել, գուցե մտածում է՝ հետո ինչ-որ խնդիրներ կառաջանան։ Նշեմ, որ եղբորս գլխին խաչաձև սպի կա, որը նախկինում գլխի հարվածի հետևանքով է եղել։

Քանի որ շատերն են եղբորս ճանաչում, գիտեն, որ նա տաղանդավոր տղա է, սիրված, հարգված, բարի, բայց վատ սովորություն ունի՝ խմում է, հորս ընկերներից գումար է վերցնում։

Նրա խնդիրները անլուծելի են դարձել նրանից, որ հայրս նրան տուն է ժառանգել, սակայն, նրան այդ տունը չեն տալիս, որի պատճառով էլ չի կարողանում ո՛չ լուծել իր խնդիրները, ո՛չ խմիչքի հանդեպ կախվածությունից բուժվել, հարբած վիճակում ման է գալիս, և նրա հետ պարբերաբար նման դեպքեր են լինում, ինչը կապված է նաև հորս հետ»,- նշեց Արփին։

Նա հավելեց, որ գրառումից հետո իր հետ տարբեր մարդիկ են կապ հաստատել և խնդրել հեռացնել գրառումը, որոշներն էլ փորձել են դեպքից մանրամասներ հայտնել, որն Արփի Սիրադեղյանը չցանկացավ հայտնել։

Կիսվել սոց․ցանցերում՝
YerevanBlog