U ա ր u ա փ ե լ ի դեպք Երևանում 26-ամյա որդին uպшնել է մորը․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

U ա ր u ա փ ե լ ի դեպք Երևանում 26-ամյա որդին uպшնել է մորը

shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ օգոստոսի 15-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 16 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հատվածի հետքեր և պարանոցը կտրած է:

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված հանցանքը կատարելու կասկածանքով որոնում են մահացածի 26-ամյա որդուն:

Բնարկարանում հայտանբերվել է նաև խոհանոցային դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:

Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած կասակածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Հարևանների խոսքով՝ սպանություն կատարողը սպանվածի որդին է, ով հոգեկան խնդիրներ է ունեցել և հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոններից մեկում, երեկ էլ ուզեցել են նրան տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն, սակայն չեն կարողացել, իսկ սպանելուց հետո նա հեռացել է դեպքի վայրից, հարևաններն էլ փորձել են կնոջը օգնություն ցուցաբերել, սակայն հարվածները կյանքի հետ անհամատեղելի են եղել, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է կնոջ մահը:

Կիսվել սոց․ցանցերում՝
YerevanBlog