Երեխան մի գիշեր պիտի հոր հետ մնար…մի ժամ անց բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքը փրկելու համար

471

Շայենն Ռեյ Օուենսբին առողջ կենսուրախ երեխա էր: Մեծանում էր սիրող մոր հետ, ով վերջերս էր ամուսնալուծվել: Եվ մի օր էլ, երբ 8 ամյա աղջնակին թողեցին հոր հետ, տեղի ունեցավ սարսափելի դեպք:

Ծնողների ամուսնալուծությունից հետո փոքրիկ Շայեննը մնաց մոր հետ, բայց հայրը երեխայի հետ անցկացնում էր բոլոր հանգստյան օրերը՝ նրան իր տուն տանելով: Բայց այս անգամ անսպասելի բան եղավ: Երբ հայրը տարավ աղջկան, մի ժամ անց Էմին՝ երեխայի մայրը, սարսափելի նորություն է իմանում: Շայեննը մահամերձ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ աղջիկը՝ մնալով հոր հետ, սկսել է անդադար արտասվել: Իսկ հայրն էլ բարկացել է և ավելի լավ բան չմտածելով՝ սկսել է ամբողջ ուժով թափահարել երեխային, որպիսի վերջինս հանգստանա: Արդյունքում Շայեննը ոչ միայն լռել է, այլև դադարել է շնչել: Բարեբախտաբար, անպետք ծնողը շտապ օգնություն է կանչել:

Երեխայի մոտ ախտորոշվեց գանգի հիմքի կոտրվածք և ուղեղի արյան զեղում:

Երեխայի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված եղան բարդ վիրահատություն կատարել: Վնասվածքը շատ լուրջ էր, բժիշկները մորը նախապատրաստում էին վատագույնին: Սակայն Շայեննը իսկական հերոսուհի է: Դիմանալով մի քանի վիրահատությունների՝ մի ամսից դուրս գրվեց: Ցավալին այն է, որ երեխայի ուղեղի ձախ հատվածը վնասված է, և նա այլևս չի կարողանա վերադառնալ լիարժեք կյանքին:

Աղջկա հորն ազատազրկեցին 10 տարով:

Շայեննը այժմ 3 տարեկան է: Նայելով այս փոքրիկ գեղեցկուհուն՝ դժվար է պատկերացնել, որ նա այդքան տառապանքների միջով է անցել: Բուժումը մինչ օրս շարունակվում է, բայց աղջիկը երբեք չի կարողանա աշխատեցնել աջ ձեռքն ու ոտքը: Այնուամենայնիվ, աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Շայեննը շարունակում է իր ներկայությամբ և դրական էներգիայով երջանկացնել մորը:

nor-info.ru