Մի քանի րոպե առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են ու նա …

2285

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Ինչպես «Ազատության»-ը հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնում՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։

Նախկին նախագահին երեկ առավոտյան են տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա երկու անգամ

ետազոտություն էր անցել նույն բուժհաստատությունում։ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ից կալանքի տակ է:

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/09/1137368/

Մի քանի րոպե առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են ու նա …