Բերանում հալչող կրեմով և առանց կրեմի պոնչիկներ, որ շատ հեշտ է պատրաստել

357

Անչափ համեղ պոնչիկներ, որոնք պատրաստելը շատ հեշտ է:

Ես միշտ այս բաղադրատոմսով եմ պատրաստում, և դրանք այնքան համեղ են, որ հաճախ չեմ հասցնում կրեմով լցոնել:

Բաղադրիչներ ✓ Կաթ — 500 մլ ✓ Սերուցքային կարագ կամ մարգարին — 125 գ ✓ Հավկիթ — 2 հատ ✓ Շաքարավազ — 2 ճ/գ+ 1թ/գ ✓ Աղ— 1,5 թ/գ ✓ Տաք ջուր — 0,5 բաժակ ✓ Ալյուր — այնքան, որ խմորը շատ պինդ չլինի, բայց ձեռքերին էլ չկպչի ✓ Չոր թթխմոր — 11 գ (1 տուփ) Պատրաստումը Խառնում ենք կաթը ջրի հետ և մի փոքր տաքացնում:

Ավելացնում ենք շաքարավազը և թթխմորը:

Խառնում ենք և թողնում, որ թթխմորը լուծվի՝ մոտ 10 րոպե:

Ավելացնում ենք հավկիթը, սերուցքային կարագը, աղը և վանիլը:

Ամբողջը ծփել ձեռքի հարիչով:

Քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը՝ խառնելով այն գդալով:

Ապա խմորը լցնում ենք սեղանին և խառնում՝ վրան ցանելով ալյուր:

Խմորը պետք է լինի միջին պնդության՝ ոչ շատ թույլ: Խմորը ծածկում ենք սրբիչով և թողնում 1,5 ժամ. այդ ընթացքում դրա ծավալը կրկնակի կմեծանա:

Խմորը գրտնակում ենք 1 սմ հաստությամբ, կտրտում բաժակով և թողնում, մինչև կրկնակի մեծանան:

Պոնչիկները եփում ենք տաքացրած ձեթի մեջ մինչև վարդագունելը:

Եփելու ընթացքում պոնչիկները շրջում ենք, որ երկու կողմն էլ հավասար եփվեն:

Պատրաստի պոնչիկները շարում ենք անձեռոցիկի վրա: Լցոնում ենք կրեմով պոնչիկները՝ սուր դանակով մի փոքր անցք բացելով վրան: Կարելի է ուղղակի վրան շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Աղբյուր

https://bestinfo.am/archives/51611