Չինաստանում նոր սերնդի տղա է ծնվել. նա կարողանում է տեսնել մթության մեջ (Photo)

2487

Մեզ հայտնի բազմաթիվ ֆանտաստիկ ֆիլմերում խոսվում է այն մասին, որ հաճախ մարդիկ մուտացիայի են ենթարկվում, ինչն էլ հանգեցնում է նրանց մոտ գերկարողությունների առաջացման։ Չինաստանում մեծացող տղան եկել է ապացուցելու, որ այսպիսի սցենարները միայն ֆիլմերում չեն լինում։

Չինաստանի քաղաքներից մեկում ծնվել է նոր սերնդի երեխա, ով կարողանում է տեսնել մթության մեջ։ Հետաքրքրական է, որ նրա կարողությունների մասին նոր-նոր են սկսում խոսել, չնայած որ երեխան տարիներ շարունակ ապրում ու պատմում էր իր կարողությունների մասին։

Նոն Յուսեյը՝ տարօրինակ կարողություններով տղան, իր կարողությունների մասին կիսվել է դեռևս 2010թ.-ին, սակայն այսօր արդեն բազմաթիվ լրագրողներ այցելում են նրա քաղաք՝ համոզվելու, որ փոքրիկ տղան չի ստում։

Այցելությունների արդյունքում պարզ դարձավ, որ տղայի աչքերն օժտված են նեոնային տեսողությամբ, որը բնորոշ է շատ կատուների։ Նայելով նրա աչքերին՝ կարելի է նկատել դրանց տարբերվող գույնը։ Մոխրագույնի ու կապույտի խառնուրդ հանդիսացող աչքերը կարծես հուշում են իրենցով, որ Նոնը նոր սերնդի երեխա է, ում մարդկային գեները ենթարկվել են մուտացիայի։

Սակայն տղայի պատմածն ու համոզումները գիտնականները հիմք չեն համարել։ Նոնի կարողությունները ստուգելու համար նրանք հատուկ հետազոտություն են անցկացրել մթության մեջ ու հարցրել տղային, թե ինչ իրեր կան դրված մութ սենյակում, ու արդյո՞ք նա տեսնում է դրանք։ Արդյունքում ամբողջովին մթության մեջ հայտնված փոքր տղան կարողացել է պատասխանել բոլոր հարցերին՝ շոկի ենթարկելով նաև մինչ այդ նրան չհավատացող գիտնականներին։

Հետազոտությունից հետո նրանք պնդում են, որ Նոնը կարող է նշան լինել նրա, որ մեզ ապագայում կարող են սպասել անակնկալներ՝ նոր կարողություններով երեխաների տեսքով։ Աշխարհն ու մարդիկ էվոլյուցիա են ապրում, որի արդյունքում մարդկանց գենը հնարավոր է, որ ենթարկվի մուտացիայի։ Դրա արդյունքում գնալով ավելի շատ երեխաներ կարող են նոր սերնդի կարողություններով օժտված լինել։ Այնպես որ, պետք է սպասել, որ մեզ ծանոթ ֆանտաստիկ ֆիլմերը մի օր կարող են դառնալ իրականություն։

https://blognews.am/arm/news/637542/?fbclid=IwAR0GBUQlCWNuMScnPT8sLZZLr9KOYbH96uV-ktvxJ3gsLOWR3B4lHrKtVek