Փա՜ռք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար 👼👼❣

181

Տե՜ր Աստված,
Մի՛ տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ.
Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ.
Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է:Տե՜ր Աստված,
Եթե ինձ տանում ես հաջողության ճանապարհով,
Ապա մի վերցրու համեստությունս:Տե՜ր Աստված,
Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ
Ուժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրելու,
Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն

Ուժ տուր ներել նրանց…Փա՜ռք Քեզ Աստված մեր,
փա՜ռք Քեզ, ամեն բանի
համար Տեր, փա՜ռք Քեզ:
Փա՛ռք տվեք Աստծուն,
օրհնեցե՛ք մարդասեր և
հավիտենական Թագավորին,
որ փրկում և ապրեցնում է Իր
ծառաներին: Դո՛ւ ես մեր
Փրկիչը՝ Քրիստոս Աստված,
հիմա մեր հոգիները օրհնում
և փառաբանում են Քեզ:
ԱՄԵՆ:

Փա՜ռք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար 👼👼❣