Ավտոմեքենաների ջարդ Կոտայքի մարզում. Volkswagen-ը բախվել է երեք եղբայրներին պատկանող Peugeot-ին ու Nissan-ին և Opel-ին. մեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1030

 

Ժամը 18:00-ի սահմաններում, Volkswagen մակնիշի 14 ՏՍ 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Peugeot մակնիշի 35 VQ 323 համարանիշի ավտոմեքենային, և Nissan մակնիշի 35 DC 102 համարանիշի ավտոմեքենային:

Nissan-ն էլ առաջ ընթանալով, բախվել է Opel մակնիշի 32 ՏՍ 872 համարանիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով Peugeot-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Peugeot-ը, Nissan-ը և Volkswagen-ը վերածվել են մետաղե ջարդոնի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով բախվել է թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաներին, որոնց վարորդները եղբայրներ են եղել, և իրենց ընտանիքներով բնության գրկում հանգստանում էին:

Բարեբախտաբար, կայանված ավտոմեքենաներում քաղաքացիներ չեն եղել, վթարի հետևանքով էլ տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին անվտանգ վայր:

https://shamshyan.com/hy/article/2019/10/06/1137127/?fbclid=IwAR1iGha_J41Y07f8we4HhwxGV8gCpl0dk6I2KhmL3MbyDmmFZXotfHZnpu4