Մահվան ելքով վրաերթ Երևանում. BMW X5-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

524

 

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:10-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի 36 NM 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:

Վրաերթի մասին Երևան ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել են բաժնի պետ Արտաշես Վանյանը, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանը:

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածի հետ երեխա է եղել, և այդ տեղեկությունը ոստիկաններն ու քննիչները այս պահին պարզում են:

https://shamshyan.com/hy/article/2019/10/06/1137133/?fbclid=IwAR00EaO4_fODpyAA9ejHt2PHa0kaWefTOGCY6Yws3Ecige7lIwP55u7Gn8g