Ուգո Լյորիսը ԱՊԼ-ի խաղում սարսափելի վնասվածք է ստացել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

367

 

ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը «Բրայթոնի» հետ խաղում ծանր վնասվածք է ստացել:

Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Լյորիսը մրցակցի հարձակվող Նիլ Մոպեի հարվածից հետո փորձել է որսալ գնդակը, սակայն շատ անհաջող վայր է ընկել ձախ ձեռքի վրա: Նախնական տեղեկություններով, Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը կոտրել է ձեռքը:

Մոտ հինգ րոպե բժշկական օգնությունից հետո Լյորիսին թթվածնային դիմակ են հագցրել և պատգարակով դուրս բերել խաղադաշտից: Հանդերձարանի ճանապարհին բժիշկները ստիպված են եղել Լյորիսին մորֆին ներարկել, քանի որ ցավերը այլևս անտանելի են եղել:

https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137067/?fbclid=IwAR3-nRGm28Za5I_qmHCRrnyW8CSGLoTRsOH-E6_8Mu1tLnpNxuOEezT1mF8