Ուկրաինայում վառելիքի սպառման պատճառով Ан-12 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կա 5 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

216

 

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Ուկրաինայում Aн-12 ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով առնվազն 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ, նախնական տվյալների համաձայն, օդանավում եղել են անձնակազմի 7 անդամ և բեռը տեղափոխող 1 մարդ, ապա հավելել, որ ինքնաթիռի վառելիքը սպառված է եղել:

«Ուկրաինա- Աերոալյանս» ավիոընկերության UR-CAH համարանիշի Aн-12 ինքնաթիռը չարթերային թռիչք էր կատարում՝ Իսպանական Վիգո քաղաքից դեպի Լվով:

Ուկրաինայի Ազգային ոստիկանության Լվովի մարզի վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղում աշխատում են օպերատիվ-քննչական խումբը և այլ ստորաբաժանումներ:

Միջադեպի հանգամանքները պարզվում են:

Նյութի աղբյուր՝
https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137035/?fbclid=IwAR11hpnojA_2X2zEdnxzEQxodDTRLJ83AQ43q_DPddkA7dLqg32V_ICaYbE