Անդառնալի կորուստ հայ ժողովրդի համար. ժամեր առաջ կյանքից անսպասելի հեռացել է բոլորիս կողմից սիրված հայ….

8737

63 տարեկան հասակում կյանքից անսպասելի հեռացել է Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը։

«Եկեղեցու հոգևոր դասի և բոլոր հավատացյալների անունից ցավակցում ենք բարեպաշտ Տեր Հոր ընտանիքին և հարազատներին»,-ասված է Սուրբ Երրորդություն եկեղեցու էջում։ Կենսագրություն Ծնվել է 1956թ. հուլիս 16-ին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: 1963-1971թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը:

1971-1975թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում: 1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1977-1979թթ. շարունակել է ուսումն ու ավարտել Էջմիածնի Հոգևոր ճեմարանը: 1978թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:

1982-1985թթ. սովորել է մերձմոսկովյան Զագորսկ քաղաքի Հոգևոր ակադեմիայում: 1991թ-ի ապրիլի 7-ին ձեռամբ Տեր Գարեգին արք. Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս) ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1991-2000թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա: 1990-2000թթ. հոգևոր երաժշտություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

1998 թ-ի հունվարի 9-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք: 2000թ. առ այսօր հոգևոր երաժշտություն է դասավանդում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 2000-2001թթ. ծառայել է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

2001-2013թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա: 2005 թ-ի փետրվարի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 2011 թ-ի մարտի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:

2013-2015թ ծառայել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա: 2015 թ.-ի հուլիսի 1-ից առ այսօր ծառայում էր ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա: Ամուսնացած էր, ուներ 3 զավակ: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/04/1136923/

Նյութի աղբյուր՝

vendeto.info/?p=26195