Մոլորակի ամենակեղտոտ ցեղը. ինչպես են ապրում մարդիկ, որոնք երբեք չեն լողանում

832

Ըստ հեռավոր աֆրիկյան ցեղի ներկայացուցիչների՝ բերգդամների, լողանալն անհաջողություն է բերում, այդ իսկ պատճառով նրանք խուսափում են յուրաքանչյուր տեսակի բաղնիքներից։ Ահա թե ինչպես են ապրում մեր մոլորակի ամենակեղտոտ մարդիկ։

Բերգդամներին նավանում են «սև մարդիկ», և դա զարմանալի չէ. նրանք մուգ սև մաշկ ունեն, իսկ դրանց մակերեսին մշտապես կեղտի հաստ շերտ կա։ Թե ինչու է նրանց մշակույթում այդքան արմատապես վախ ձևավորվել ջրի նկատմամբ՝ անհասկանալի է։Այս ցեղի ներկայացուցիչներին սակայն, չի կարելի փնթիներ համարել, քանի որ նրանք հոգատար կերպով խնամում են իրենց ատամները՝ դրանք մաքրելով կաշվե կտորի կամ հատուկ փայտե խոզանակների միջոցով։ Սակայն անգամ այսպիսի պայմաններում նրանք հոլիվուդյան ժպիտ չեն կարողանում պահպանել, քանի որ սնվում են կոշտ սննդով՝ արմատներով կամ միջատներով, և ատամները կոտրվում կամ ճաքում են։ Երբ ատամը փչանում է, բժիշկը հասարակ փայտիկի միջոցով այն հեռացնում է լնդից։

Գլխավոր արժեքը բերգդամների ցեղում սուրբ կրակն է։ Դրան մոտենալու իրավունք ունեն միայն տղամարդիկ։ Խարույկն անում են ցեղի ավագները՝ հատուկ ծիսակատարությունից հետո։ Ցեղի գլխավոր աստվածությունը Կամաբուն է՝ արևի աստվածը։ Դրան «դիմում» են կախարդները՝ որսի համար հաջողություն, իչպես նևա ցեղի անդամների համար առողջություն խնդրելով։ Բանն այն է, որ ցեղի ներկայացուցիչներից որևէ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ են ի հայտ գալիս, նրանք դիմում են կախարդ-բժշկին։ Վերջինս էլ, իր հերթին, դիմում է արևի աստծուն և հայտնում. եթե հիվանդությունը մահացու է, ապա հիվանդին խնամող չի լինի, և վերջինս միայնակ կմահանա։ Եթե կախարդը աստծուց նշան ստանա, որ այդ հիվանդությունը միայն փորձություն է, ապա կսկսի բուժում իրականացնել։ Դրա համար նա հավաքում է հիվանդությունները մարմնի մի հատվածում և այրում դրանք՝ հաճախ մարդու մարմնի վրա այրվածքների հետքեր թողնելով։

Բերգդամների կյանքի կարևորագույն փուլերից մեկը հասունացման ծիսակատարությունն է։ Աղջիկները հասուն են համարվում, երբ նրանց մոտ զարգանում են կաթնագեղձերը։ Մինչ դա աղջիկներին արգելվում է այնպիսի սնունդ օգտագործել, որոնք կանայք են օգտագործում։ Հասունացման հասնելու համար աղջիկների կրծքերի վրա կտրվածքներ են անում, դրանց վրա դրվում են ալյուրի մեջ թաթախված սննդամթերքներ և սպասում են, թե երբ վերքերը կապաքինվեն։ Դաշտանի առաջին ցիկլը սկսելիս ցեղում ծիսակատարություն է իրականացվում՝ այծ է զոհաբերվում։ Աղջիկը այդ պահից ի վեր համարվում է հասունացած, և նրան մինչ ամուսնանալը չի թույլատրվում սեռական հարաբերության մեջ մտնել։

Տղաների հասունացման ծիսակատարությունը խմբակային բնույթ է կրում։ Տղամարդ դառնալու համար տղաները երկու օր շարունակ պետք է որսի գնան։

Երեխաների ծննդյան ժամանակ ևս ծիսակատարություն է իրականացվում։ Նորածնի հայրը պետք է կրակի վրա մսի կտոր եփի, այն յուղով ու ցեխով պատի՝ թալիսման պատրաստելով։  Այն դեպքում, երբ լույս աշխարհ է գալիս երկվորյակ, դա նշանակում է, որ ծնունդն անիծված է։ Հետևաբար հարկավոր է երեխաներից մեկին կենդանի թաղել։

Նյութի աղբյուր՝

https://blognews.am/arm/news/636944/moloraki-amenakextot-cexy-inchpes-en-aprum-mardik-oronq-erbeq-chen-loxanum.html?fbclid=IwAR3olvKDJP7fzVIes3UVeK6VRqq_ajRfJ3VFewS5y31wsYk8yyWEJXooq74