Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է հարցը՝ արդյո՞ք երգչուհի Սիրուշոն որևէ առնչություն ունի Անդրեի ու Անիի բաժանման հետ…
Պատճառը՝ Սիրուշոյի նոր երգը, որը շատերը համարում են նվիրված հենց Անդրեին։
Երբ Սիրուշոն ներկայացրեց իր վերջին ստեղծագործությունը, նա նշեց, որ այն գրել է իր ընկերներից մեկի անունից։ Երգում խոսվում էր բաժանման մասին։ Այս խոսքերն էլ հենց հիմք դարձան ենթադրությունների, որ երգի հերոսը կարող է լինել Անդրեն…
Բացի այդ, համացանցում նկատել են, որ Անիի արտաքին տեսքը որոշ չափով նմանեցվում է Սիրուշոյին, ինչը ավելի է ուժեղացնում քննարկումները։
Մինչ այժմ երգչուհին որևէ կերպ չի մեկնաբանել այս լուրերը, իսկ Անդրեն ու Անիին նույնպես զերծ են մնում որևէ հրապարակային պարզաբանումից։ Այնուամենայնիվ, հասարակական հետաքրքրությունն այս թեմայի շուրջ չի մարում, և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, թե որքանով են իրական այս ենթադրությունները։
Չնայած քննարկումներին, հայտնի զույգի բաժանման իրական պատճառները դեռևս անհայտ են, և միայն նրանց մեկնաբանությունները կարող են հստակություն մտցնել այս հարցում: Բոլոր դեպքերում կարծում ենք, որ երգչուհին այս կամ այն կերպ առնչություն չունի այդ ամենի հետ