Armenia` Moscow…
ՀՀ-ի արձագանքը՝ Մոսկվայի առաջարկին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հնչեցրած առաջարկին՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասաց. «ՀՀ ԱԳՆ-ն դեռևս այս տարվա հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ Մոսկվան դիտարկում է այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Ըստ Գալուզինի՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն
RA’s response to Moscow’s proposal
The Ministry of Foreign Affairs of Armenia responded to the proposal of Russian Deputy Foreign Minister Mikhail Galuzin to hold a meeting of the foreign ministers of Armenia, Azerbaijan and Russia within the framework of the Commonwealth of Independent States (CIS) summit.
In response to “Armenpress”‘s inquiry, Foreign Ministry press secretary Ani Badalyan said:
“On October 4 of this year, the Armenian Foreign Ministry informed the CIS Executive Committee in writing that the RA Deputy Foreign Minister will participate in the session of the Council of Foreign Ministers of the CIS scheduled for October 12 in Bishkek.”
Earlier, Russian Deputy Foreign Minister Mikhail Galuzin said that Moscow is considering the possibility of holding a meeting of the foreign ministers of Armenia, Russia and Azerbaijan within the framework of the CIS summit in Bishkek on October 12 of this year.
According to Galuzin, the Azerbaijani side has already given an agreement in principle