Գեղեցիկ կոստյումով թափառաշրջիկն մուրացկանը ռեստորանում և 16 ամյա պատանին

230

16 ամյա պատանին աշխատանքի էր անցել ընկերությունում: Ամեն օր աշխատանքից վերադառնալիս   ճաշում էր ռեստորանում:  Այդ թաղամասում շատ էին անապահով թափառաշրջիկները:

Այդ թափառաշրջիկներից մեկն արժանացել էր տղայի ուշադրությանը: Նա ամեն օր ռեստորանից դուրս գալիս նրան էր տալիս գրպանում մնացած մանրը: Բանն այն չէր, որ տղան չափազանց բարի էր, ուղղակի  չէր ցանկանում գրպանում մանր պահել:

Մի անգամ  նա գնաց բանկ քարտից դրամ կանխիկացնելու համար, քանի որ  ռեստորանում  քարտով չէին սպասարկում, այլ միայն կանխիկ դրամով: Սակայն ծրագրային խափանումներ կային և բանկում հնարավոր չեղավ գործաքր անել:  Տղան գլխիկոր գնաց ռեստորան, ձեռքը տարավ գրապնը ու հանեց թղթադրամը, նրա մոտ եղած գումարը կբավականացներ միայն մեկ բաժակ թեյի:

«Պարզվում է այսօր քաղցած պիտի մնամ, դե ինչ արած»: Մատուցողը, որ նկատեց ու հասկացավ իրավիճակը, մոտեցավ տղային ու ասաց. «Լսիր, ես տեսել եմ, թե դու ինչպես ես ամեն օր թափառաշրջիկին գումար տալիս, ես միշտ հիացել եմ քո այդ արարքով. Ես քեզ այսօր հյուրասիրում եմ»:

Մի քանի տարի անց  տղան  վերադարձավ այդ քաղաք, որտեղ սկսել էր իր կարիերան, և որոշեց կրկին գնալ նույն ռեստորանը, որտեղ միշտ ճաշում էր, նա ցանկանում էր շնորհակալություն հայտնել  մատուցողին և նրա համար հաճելի նորություն ուներ, նրան առաջարկելու էր աշխատանք իր ըներությունում բարձր աշխատավարձով:

Հանկարծ նրան մոտեցավ մի տղամարդ, կոկիկ հագնված, գեղեցիկ  կոստյումով.

— Դուք ինձ չեք հիշում:

Տղան նայեց ու մտաբերեց.

— Հիշեցի, մենք ամեն օր հանդիպում էինք ռեստորանի մուտքի մոտ:

— Եվ դու ինձ  գումար էիր տալիս: Այսքան տարի ես քեզ եմ փնտրել, քո շնորհիվ ես կարողացա դուրս գալ այն վիճակից, այս հինգ տարիների ընթացքում կարողացա աշխատանք ունենալ, դիմեցի բժշկի և այդ ամենը քո շնորհիվ, դու ինձ հույս տվեցիր ու ես հավատացի, որ կարող եմ լավ ապագա ունենալ:   Շնորհակալ եմ:

Աղբյուր