Քեզ մի խորհուրդ տամ, աշոԾյան, համացանցում քիչ երևա. չե՞ս տեսնում, թե քո ամեն ախմախ գրառումի արդյունքում ինչ հայհոյանքներ են թափվում էդ քո քաչալ, անուղեղ գլխին: Մեղք ես, ախր:

1188

աՐՄԵՆ աՇՈԾՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հետաքրքիր է, եթե Փաշինյանի հայրը չէ, այլ անտառի հոգսերով մտահոգ մեկ ուրիշ նույնքան բարեկիրթ մի հայ արտահայտվեր, թե՝ անտառն ափսոս է վաճառքի հանել, և նախկին իշխանության սխալներն այլևս չեն կրկնվելու, աշոԾյանը նրա՞ն էլ կկպներ իր անբարեկիրթ վարմունքով: Եվ ի՞նչ է գրում այդ կարկառուն երիտհհկ-ականը, «Փաշինյանի հայրն է լծվել իջևանյան դեպքերը հանրապետականին վերագրելու անհիմն և անհեթեթ քարոզչությանը»:

Հիշողությունից զուրկ աշոԾյան, քեզ համար դրանք ընդամենը կոչվում են իջևանյան դեպքեր, իսկ երկրի հոգսերով մտահոգ այն պատվելի մարդու համար անտառը միայն բնափայտ չէ, որ հհկ-ական մնացուկներիդ դրդմամբ շարունակեն կտրել ու վաճառել: Եթե պարզ ու հասկանալի է անտառը ավերմունքից փրկելու էն տարեց մարդու մտահոգությունը, նույնքան անհասկանալի է քո՛ հիտերիան: Հիմա Փաշինյանի հոր փոխարեն ե՛ս եմ քեզ պատասխանելու, այ պնակալեզ աշոԾյան, փորձելու եմ էդ անուղեղ գլուխդ մտցնել, թե այն մարդն ինչո՞ւ է այդ ավերմունքի հրահրումը հանրապետականներիդ վերագրում: Երկրի ցավերին անտարբեր ա՛յ քաչալ շուն, մոռացել ես, հա՞, թե երկու տասնամյակ շարունակ այդ մարդու աչքի առաջ, քո պաշտելի հհկ-ի թողտվությամբ, ինչպես էր ավերվում անտառը: Մի քիչ որ էդ դատարկ գլուխդ թափահարես, կարող է նաև հասկանաս, թե մի ծառի արտադրած թթվածինն ինչ արժեք ունի շրջակա միջավայրի համար: Մի քիչ ավելի էլ որ գլուխդ դմդմբացնես, կարող է մանրամասներ հիշես, թե մեկ կաղնի ծառն այնքան թթվածին է արտադրում, ինչքան օգտագործում է 100 մարդ: Դու՝ իհարկե չէ, բայց Փաշինյանի հայրը հաստատ գիտի անտառի խորհուրդը, գիտի, որ բացահայտ հանցագործություն է անտառը ոչնչացնել առևտուր անելու նպատակով: Իսկ դու զայրացե՜լ ես, որ անտառ ոչնչացնողներին արգելում են:

Հիմա դու, ամոթը կորցրած այ աշոԾյան, ու՞մ համար ես մտահոգ՝

անտառի՞, թե՞ ճահճում հոգևարք ապրող հհկ-ի համար: Հասկանալի է, որ դու քո էդ կեղտոտ բնույթով երբեք քեզ «ծառ չես զգա՝ կացինդ սրելուց առաջ»: Ասենք դու ի՞նչ կապ կարող ես ունենալ Համո Սահյանի մտահոգության հետ, քո անելիքը էշի ականջներդ կախած, ինչպես էն քո ընկեր շարմազը, պապա սեռժի հրահանգները լսելն ու կատարելն է: Այդ քո գրածից պարզ ու որոշակի երևում է, որ քո պապան՝ սեռժը, հրահանգել է Նիկոլի նուրբ տեղին կպնել՝ հորը վիրավորելով, և դու շտապել ես անամոթահար դա անել: Էդ որ քո սեռժ պապան ձեր ոչ ու փուչ իշխանության օրերին պետական ինքնաթիռով իր կնկա հետ գնում էր Մոսկվա՝ ինչ-որ մի օլիգարխի տղայի հարսանիքին մասնակցելու, ռիսկ ունեի՞ք ձայն հանելու, թե ինչպե՞ս կարելի է, հլա դեռ երեք օր էլ ինքնաթիռը պահել օտար երկրի օդանավակայանում (մի հատ հլա էդ քաչալ գլուխդ աշխատացրու, թե քո պապա սեռժի էդ նագլիությունն ինչ գումար նստեց Հայաստան պետության բյուջեի վրա):