Թոշակս 5000 դրամով ավելացել է․ շնորհակալ եմ, հնարավոր լիներ՝ շատ կբարձրացնեին

501

Թոշակս 5000 դրամով ավելացել է․ շնորհակալ եմ, հնարավոր լիներ՝ շատ կբարձրացնեին

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թոշակս 5000 դրամով ավելացել է: Շնորհակալ եմ: Հնարավոր լիներ շատ կբարձրացնեին: Համոզված եմ,որ ամեն տարի կբարձրանա: Հաջողություն բոլորիս»:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտնել էր, որ Հայաստանում կենսաթոշակները 2020–ին կբարձրանան։

«Հայաստանցիները 2020 թվականին ականատես կլինեն կենսաթոշակների չափերի բարձրացման։ Մեր կողմից համապատասխան առաջարկությունն արդեն իսկ ներկայացվել է: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում կենսաթոշակների շարունակական բարձրացումը նաև կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես

 

առաջնահերթություն, այսինքն` նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները»,- նշել էր փոխնախարարը:

«2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետության բոլոր կարգի կբարձրանան միջինը 10 տոկոսով», — նախորդ տարվա դեկտեմբերի վերջին արդեն հաստատել էր վարչապետը: