ՄԻ ԳԱՂՏՆԻՔ ԲԱՑԵՄ՝ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՉԵՄ ՀԵՏԵՒՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԼՈՒՐՋ ԿՈՉԵՐԻՆ՚ Թեհմինա Վարդանյան

292

Hraparak.am-ը ամանորյա բլից-հարցազրույց է անցկացրել Երևանի ավագանու ամենասկանդալային անդամ Թեհմինա Վարդանյանի հետ։

-Ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը՝ Հրապարակո՞ւմ, ինչպես հորդորել էր վարչապետը, թե՞ տանը, ընտանեկան միջավայրում։

-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում։ Իհարկե տանը՝ ընտանիքի հետ։

-Ինչպիսի՞ն էր Ձեր ամանորյա սեղանը, դարձյալ հետևե՞լ եք վարչապետի հորդորին՝ հրաժարվել բուդ ու բլինչիկից, թե՞ նշել եք ավանդական տարբերակով։Մի գաղտնիք բացեմ՝ առհասարակ չեմ հետևում վարչապետի անլուրջ կոչերին

-Մի գաղտնիք բացեմ՝ առհասարակ չեմ հետևում վարչապետի անլուրջ կոչերին։ Այդ տարիքից վաղուց անցել եմ և ինքս եմ որոշում՝ ի՞նչ, որտե՞ղ և ե՞րբ։ Ամանորը ամենաընտանեկան տոնն է և նշել եմ ավանդական՝ իր բոլոր բաղադրիչներով։

-Ի՞նչ բարեմաղթանքներ եք ստացել այս տարի։ Ո՞րն է ամենատպավորիչ մաղթանքը, որ հղել են Ձեզ։