Միայն Գագիկ Սուրենյանն է, որ «հարիֆ-հարիֆ» դեռ եղանակից է խոսում. Դ. Իոննիսյան

671

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ազգի կեսը դարձավ իրանագետ, մյուս կեսը՝ ամերիկագետ։ Ընդորում, շատերն արդեն համատեղությամբ ռազմական փորձագետ են։

Եվ միայն Գագիկ Սուրենյանն է, որ «հարիֆ-հարիֆ» դեռ եղանակից է խոսում։ Իմիջայլոց, ասում է, որ էսօր կարող է Երևանում ձյուն գա»։