Ինչպե՞ս ծնվեց և Ամանորի երգ դարձավ «Jingle Bells»-ը

242

Հանրահայտ «Jingle Bells» երգը ծնվել է հեռավոր 1857 թվականին: Դրա հեղինակը Ջեյմս Պիերպոնտն է: Երգը սկզբնական շրջանում այլ անուն է ունեցել՝ «The One Horse Open Sleigh» և բնավ որպես Սուրբ ծննդյան երգ չի գրվել: Այնտեղ տող անգամ չկա Նոր տարվա մասին: Երգը «Jingle Bells» անվամբ միայն 1859թ. է վերահրատարակվել: Բանաստեղծությունն այն մասին է, թե ինչ է սպասում երիտասարդին ու աղջկան, եթե նրանք ձիերով սահեն։ Երգը լսել է Ջ. Պիերպոնտի տան կառավարիչ տիկին Ուոթերմանը և ասել, որ «սահնակ» բառը լավ չի հնչում վերնագրում, և դրանք պետք է փոխարինել այլ բառերով, օրինակ՝ «Զանգող զանգակներով»:
Երգը սկզբնապես գրվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքի եկեղեցում Գոհաբանության օրվանը նվիրված ծրագրում կատարելու համար: Ջ. Պիերպոնտն այդ եկեղեցում երգեհոնահար էր: Մեղեդին ծնվել է հետաքրքիր հանգամանքներում: Դրա հեղինակը մի անգամ գրազ է եկել և պարտավորվել է պարտվելու դեպքում երգ գրել, ինչը և արվել է: Տարիների ընթացքում դրա ժողովրդականությունն այնքան է աճել, որ այն վերածվել է Սուրբ Ծննդյան երգի:
«Jingle Bells»-ը առաջին երգն էր, որը հնչել է տիեզերքից: 1965 թվականին: Տիրեզերագնացներն ասել են, թե տեսել են ՉԹՕ-ները և նշել, որ օդաչուն «կարմիր կոստյում է հագել: Դրանից հետո նրանք հարմոնիկայով և զանգակներով «Jingle Bells են նվագել: Այդ երկու գործիքներն այժմ ցուցադրվում են Սմիթսոնյան ինստիտուտի ավիացիայի և տիեզերագնացության ազգային թանգարանում: Դրանք ճանաչվել են առաջին երաժշտական գործիքները, որոնցով նվագել են տիեզերքում:
Սուրբ ծննդյան երգի մեղեդին Դ. Շոստակովիչն օգտագործել է «Լիր արքա» ներկայացման մեջ՝ այն վերափոխելով որպես «ծաղրածուի երգ»: Երգն օգտագործվել է նաև համանուն ֆիլմի համար: