Վերցրեք մի թուղթ ու ստորագրեք. Տեսեք ինչ գաղտնիքներ կբացահայտի ստորագրությունը Ձեր մասին

551

Գրաֆոլոգիան մի գիտություն է, որը ուսումնասիրում է մարդու խառնվածքի ձեռագրի հետ Մի խոսքով այն «կարդում է» այն, ինչ պատմում է ստորագրությունը մարդու մասին:

Ուշադիր նայեք ձեր ստորագրությանը:

Եթե ստորագրում եք դեպի վեր,, ապա դուք լավատես եք, էներգիայով լի, նպատակասլաց, ունեք
ստեղծագործ միտք:

Ուղիղ ստորագրությունը վկայում է հավասարակշռության, զսպվածության:

Եթե ստորագրությունն ուղղված է դեպի ներքև, ապա վկայում է վատատեսության, թույլ կամքի
մասին;

Երկար ստորագրությունը վկայում է խելամտությաւն, համառության, ջանասիրության մասին:

Կարճ ստորագրություն ունեն արագ արձագանքող, անհամբեր, թույլ կենտրոնացում ունեցող
մարդիկ:

Եթե ստորագրում եմ մեծատառ սկզբնատառերով, դա վկայում կամակորության,
բարձր պահանջկոտության մասին:

Նույն չափի տառերով ստորագրությունը խոսում է համեստության, ոչ հավակնոտության մասին:

Շատ մանր տառերով ստորագրում են եսասեր, ժլատ մարդիկ:

Մեծ տառերով ստորագրում են երազկոտ, անկախ, միամիտ, բարի մարդիկ:

Ուժեղ սեղմելով ստորագրություն՝ էքստրավերտ, ձգտում դեպի կյանքի նյութական կողմը:

Թույլ, անհավասար սեղմելով ստորագրություն՝ անվստահություն, ավելորդ ինքնաքննադատության հակվածություն:

Ներքևից ընդգծված ստորագրություն՝ ինքնասիրություն, հասարակական կարծիքից կախվածություն, նեղացկոտություն:

Վերևից ընդգծված ստորագրություն՝ ինքնահավանություն, հպարտություն, մեծ ձեռքբերումների
ձգտում:

Եթե ստորագրության վրա գիծ եք քաշում, դա վկայում է սեփական անձից դժգոհության, ինքնաքննադատության, կասկածամտության:

Եթե ստորագրության վերջում կետ եք դնում, ապա կարգապահ եք, ունեք բարձր կատարողականություն:

Եթե ստորագրությունը սկսում եք կետով, ապա տեղեկություն ստանալու ձգտում ունեք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն