Անչափահասին չեն թողել ինքնաթիռ նստել շապիկի վրա պատկերված օձի պատճառով

276

10-անմյա տղային չեն թողել ինքնաթիռ նստել շապիկի վրա պատկերված օձի պատճառով։ Երեխան ծնողների հետ Նոր Զելանդիայից մեկնում էր  Հարավաֆրիկյան Հանրապետություն։

Օդանավակայանի անվտանգության ծառայությունը ծնողներին հայտնել է, որ ուղևորները թռիչքի ժամանակ օձի պատկերով ոչ մի իր կամ հագուստ չպետք է վերցնեն։

Արդյունքում տղային ստիպել են փոխել հագուստը, այնուհետև  թույլատրել են նստել ինքնաթիռ։  Երեխայի հայրը լրագրողներին պատմել է, որ իր տղան դա հատուկ չի հագել, այլ ուղղակի երեխան դեռ փոքրուց հետաքրքրվում է սողուններով և սարդերով։