Խոշոր հրդեհ կենդանաբանական այգում. սատկել են տասնյակ կենդանիներ

1744

Գերմանիայի Քրեֆելդ քաղաքի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է տեղի ունեցել Ամանորի գիշերը: Սատկել է ավելի քան 30 կենդանի: Նախնական տվալներով՝ հրդեհը բռնկվել է չինական լապտերիկներ բաց թողնելու պատճառով: Այն ընկել է կապիկների վանդակի վրա:

Հավանական մեղավորները կամավոր ներկայացել են ոստիկանություն: Քրեֆելդի կենդանաբանական այգում կա 200 տեսակի մոտ 1000 կենդանի:

Հրդեհին զոհ գնացած կապիկների այս լուսանկարը կենդանաբանական այգին հրապարակել էր հրդեհի նախօրեին

Հրդեհին զոհ գնացած կապիկների այս լուսանկարը կենդանաբանական այգին հրապարակել էր հրդեհի նախօրեին

Սատկած կապիկներից մեկը

Սատկած կապիկներից մեկը