Զայրացած Սանտա Կլաուսը ջարդուփշուր է արել ստուդիան հանրաճանաչ հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ

258

YouTube-ում «Շատ ուշ շոու Ջեյմս Քորդենի հետ» հաղորդումից հատված է հրապարակվել, որում Սանտա Կլաուսը ջարդուփշուր է անում ստուդիան՝ անմիջապես նկարահանումների ժամանակ:

Կադրերում երևում է, թե ինչպես է հաղորդավարը ողջունում ծրագրի հանդիսատեսին, երբ հանկարծ նրա ելույթը ընդհատում է անսպասելի հյուրը, որն, ավելի ուշ պարզվում է, կոմիկ Յան Կարմելն էր:

«Սանտա, ի՞նչ ես անում այստեղ»,- հետաքրքրվում է Քորդենը:

«Ես պարզապես եկել եմ ձեզ շնորհավորելու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և նվերներ հանձնելու հանդիսատեսին»,- պատասխանում է դերասանը և սկսում սառնաշաքար բաժանել:

Кадр из телепрограммы Очень позднее шоу с Джеймсом Корденом

«Սանտա,- ընդհատում է նրան հաղորդավարը,- Հնարավոր չէ՞ մի փոքր արագացնել այդ գործընթացը, մենք դեռ պետք է ավարտենք հաղորդման նկարահանումները, շատ քիչ ժամանակ ունենք, և հետո, Սուրբ Ծնունդը դեռ առջևում է»:

Սանտան շատ է նեղվում, վերցնում է իր պարկը և պատրաստվում է հեռանալ:

Սակայն, այդ պահին, հաղորդավարն ասում է, որ ինքն էլ է սառնաշաքար ուզում, ինչը զայրացնում է Սանտային:

«Ուրեմն հիմա մենք ժամանակ ունե՞նք նվերների համար: Դե ուրեմն ստացի՛ր»,- բղավում է նա և դեն նետում մոտակայքում գտնվող ադիբուդիի տուփը:

Դրանից հետո զայրացած Սանտա Կլաուսը շուռ է տալիս կաշվե բազկաթոռները, ջարդում հեռուստացույցը և զարդարված տոնածառները, իսկ երբ հանդարտվում է, նստում է բազմոցին և սկսում ուտել մնացած ադիբուդին:

Кадр из телепрограммы Очень позднее шоу с Джеймсом Корденом

Դրվագը, իհարկե, նախատոնական կատակ էր, որը գնահատել են սոցցանցի օգտատերերը:https://www.blognews.am/

«Զայրացած Սանտան զվարճացրեց ինձ», «Այս Սանտան լավագույն աստղն է, որին Ջեյմսը կարող էր հրավիրել իր շոուին», «Չեմ կարողանում դադարեցնել ծիծաղս», գրել են նրանք մեկնաբանություններում: