Տեր իմ, օրհնիր այս Նոր տարին

72

Տեր իմ

օրհնյալ է անունը քո

փառաբանում եմ գործը քո

շնորհակալ եմ անցած տարվա համար

բոլոր բարիքների համար

որ պարգևոցիր ինձ և ընտանիքիս

նախորդ ողջ տարվա ընթացքում

այժմ ծնկում եմ քո առաջ

այս վաղ առավոտյան ժամին

որ քեզ ուղղեմ խնդրանք,

աղոթքս ու ցանկությունս

խնդրում եմ քեզ

թող այս տարին բարիքով սկսվի

և բարիքով շարունակվի

թող միայն բարին լինի

թող միայն բարին գործենք

թող միայն բարին տեսնենք

ու միայն բարին լսենք

թող հաջողակ տարի լինի

սիրով ու բարությամբ լի

շնորհակալ եմ քեզ Տեր իմ Աստված

Ամեն

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո