Սարսափելի դեպք. 3 տղամարդ կասկածվում է տղա երեխայի նկատմամբ սեռական բռնի գործողություններ կատարելու մեջ.

574

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 3 հոգու կողմից 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնությի գործողություններ կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տարածքային ոստիկանության բաժին է դիմել երեխայի մայրը և հայտնել, որ դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին ոմն Արմենը, Սարգիսը և Գոռը իր երեխայի նկատմամբ՝ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Արմեն Ազիզյանը, Գոռը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Գոռ Մովսիսյանը, իսկ Սարգիսը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Սարգիս Բաղդասարյանը:

Նշված անձինք ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են տարածքային ոստիկանություն, որտեղ բացատրություն են տվել և բաց թողնվել:

Ոստիկանությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք իրականությանը համապատասխանում են երեխայի մոր հայտնած տեղեկությունները:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մայրը ոստիկաններին հայտնել է նաև, թե ինչ մակնիշի ավտոմեքենայով են եղել նշված անձինք: