Մի քանի պարզ նշաններ, որոնց պետք է ուշադիր լինել հունվարի 1-ին և կհասկանաք, թե ինչպիսին կլինի տարին ձեզ համար

628

Հունվարի 1-ը համարվում է յուրահատուկ օր, որ միայն այն առումով, որ տարվա առաջին օրն է, այլ նաև այդ օրվա հետ կապված կան մի շարք ժողովրդական հավատալիքներ:

Ասում են, եթե հունվարի 1-ին

— արևոտ ու պարզ եղանակ է՝ տարին խոստանում է լինել հաջողակ և բարեկեցիկ,

— ձյուն է տեղում՝ ողջ տարվա ընթացքում փողի պակաս չեք զգա

— ձնախառն անձրև է տեղում՝ տարին կլինի հոգսաշատ, խնդիրներ կծագեն,

— դրսում մառախուղ է, ոչինչ չի երևում՝ պետք է զգույշ և հետևողական լինել, տարվա ընթացքում հնարավոր են անսպասելի տհաճ իրադարձություններ:

Կան հավատալիքներ նաև հնչյունների, ձայների հետ կապված: Երբ հունվարի 1-ին արթնանալուն պես լսեք.

— շան հաչոց՝ հաջողությունը կուղեկցի ձեզ ողջ տարին,

— կանացի ծիծաղ՝ զգուշացեք կանանց աղմկոտ ընկերախմբերից, տհաճություններից հեռու մնալու համար,

— երեխաների ձայներ, ծիծաղ՝ կարևոր հանդիպում է սպասվում, կամ կգտնեք երկրորդ կեսին կամ կհանդիպեք ազդեցիկ մարդու:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfoն