Այս աղջիկն իր դեմքին այնպիսի դաջվածք էր արել որ երբեք աշխատանքի չընդունեն

167

Կեյլի Փիչ անունով աղջիկն ապրում է Մեծ Բրիտանիայում: Նա սովորում է դաջվածքներ անել, դեռ վարպետ չէ: Աղջիկն իր դեմքին դաջվածք է արել, որը թարգմանաբար նշանակում է «Անիծված»: Իսկ այտին կան ծաղիկների պատկերներ:

Ո՞րն է պատճառը… 26 ամյա Կեյլին այդ կերպ փորձում է խուսափել գործատուներից, ովքեր հեռանկարային աշխատանք են առաջարկում: Աղջիկը որոշել է, որ ամբողջ կյանքում զբաղվելու է իր սիրած գործով՝ դաջվածքներով:

Այդ գրվածքը ԿԵյլին ինքն իր դեմքին դաջել է սրահում աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրը: Նա այն ժամանակ 24 տարեկան էր: Սկզբում Կեյլին վարպետի օգնական էր աշխատում, իսկ հետո սկսեց զարգացնել սեփական բիզնեսը:

Հմտանալու հետ միասին՝ ավելանում են նաև աղջկա մարմնի վրայի դաջվածքները: Կեյլին պլանավորել է, որ իր վրա չի մնալու առանց դաջվածքի հատված, իսկ այս պահին նրա մաշկի 60 տոկոսն արդեն ծածկված է դաջվածքներով:

https://goodlookingnews.ru/