Ռուսաստանում ակրոբատը կրկեսային ներկայացման ժամանակ ընկել է բարձրությունից (տեսանյութ)

399

 

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում բժիշկները հոսպիտալացրել են կրկեսի արտիստուհուն, որը կրկեսային համար ցուցադրելիս ընկել է բարձրությունից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի առողջապահության վարչության ներկայացուցչին:

Տեղի ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել, որը նկարահանվել է կրկեսում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկը ընկնում պարանից՝ հայտնվելով գետնին:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ շտապօգնությունից հաստատել են, որ նման կանչ եղել է, և իրենք հիվանդին տեղափոխել են մարզային հիվանդանոց: Արտիստուհու առողջական վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են: