Միայն թե իմանաք ինչ է որոշել անել երիտասարդը որոշել անել հենց հրապարակում՝ Փաշինյանի ուղերձին զուգահեռ

296

Երիտասարդը որոշել է ամուսնության առաջարկություն անել հենց հրապարակում՝ Փաշինյանի ուղերձին զուգահեռ․ Թեմատիկ երեկույթներ, դիմակահանդեսներ և նույնիսկ ամուսնության առաջարկություն․ հայկական իվենթ-գործակալություններն Ամանորի գիշերը բազմաթիվ պատվերներ ունեն։ Մեզ հաջողվել է ծանոթանալ «ոչնչից» տոն են ստեղծող կազմակերպությունների ներքին խոհանոցին։

Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում բազմաթիվ աստղերի մասնակցությամբ (այդ թվում՝ հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի) համերգը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակից ուղիղ եթերով հեռարձակվող ուղերձը մարդկանց ոգևորել ու այդ օրը տարբեր ձև անցկացնելու բազմաթիվ գաղափարներ է ծնել։ Օրինակ` մի երիտասարդ որոշել է ամուսնության առաջարկություն անել հենց հրապարակում՝ Փաշինյանի ուղերձին զուգահեռ։ Երբ սիրելին պատասխանի, քաղաքում «կպայթեն» շքեղ հրավառությունները։ Հուսանք, որ աղջիկը կասի երկար սպասված «այո»-ն և կփորձի կենտրոնանալ իր ընկերոջ, այլ ոչ թե վարչապետի խոսքերի վրա։

Ամուսնության այդ կրեատիվ առաջարկության մասին Sputnik Արմենիային պատմեցին «Ֆորմատից դուրս» միջոցառումներ կազմակերպող գործակալությունից։ Գործակալության համահիմնադիր Վահե Թումանյանը ասաց, որ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում ամուսնության մի քանի առաջարկություն կլինի։

«Մեզ հիմնականում դիմում են աղջիկները, որպեսզի մենք ռոմանտիկ երեկո, ընկերների ծննդյան տոներ կազմակերպենք և այլն։  Տղաները հիմնականում խնդրում են կազմակերպել ամուսնության առաջարկություն։ Մեկը խնդրում է հրավիրել ջութակահար, մյուսը՝ աճպարար, մեկն էլ՝ տավղահարուհի։ Ի դեպ, տավղահարուհու դեպքում երիտասարդը մեծ գումար էր վճարել նրա նվագի 15 րոպեի համար։ Բայց մենք փորձում ենք բավարարել մեր հաճախորդների բոլոր քմահաճույքները», – պատմում է Վահեն։

Նա նշում է, որ տարեց տարի իրենց ավելի շատ են դիմում բացառիկ տոներ կազմակերպելու խնդրանքով։ Այս Ամանորին նրանք գրեթե չունեն ստանդարտ կորպորատիվների պատվերներ, բոլորն ուզում են թեմատիկ երեկույթներ (ամենապահանջված թեման ռետրո ոճն է)։

«Modd Events» ընկերությունում նույնպես ջանասիրաբար աշխատում են թեմատիկ երեկույթներ կազմակերպելու վրա։ Ընկերության համահիմնադիր Արմենուհի Հարությունյանը պատմում է, որ ոչ միայն ընդհանուր ոճերով երեկույթներ են կազմակերպում, այլ նաև գրական ստեղծագործությունների թեմաներով։ Օրինակ` երկու տարի առաջ՝ 2018թ-ի նախաշեմին (Շան տարի) ընկերությունն ամանորյա կորպորատիվ է կազմակերպել Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» գրքի սյուժեով։

«Բոլոր աշխատակիցներին բաժանվեցին դերեր, համապատասխան հագուստ, տարածքը գրքում նկարագրված դարաշրջանի ոճով էր և այլն։ Յուրաքանչյուր միջոցառմանը մենք վերաբերվում ենք սեփական երեխայի նման․ամեն ինչ անում ենք թատրոնի և կինոյի խառնուրդ  ստեղծելու համար։ Մենք դրամատուրգիա ենք կառուցում. սցենար գրում՝ սկիզբով, կուլմինացիայով և ավարտով», – պատմեց Հարությունյանը։

Նա հավելեց, որ հիմնականում հետաքրքիր նախագծեր իրենք են առաջարկում, բայց երբեմն էլ օգնում է հաճախորդների երևակայությունը։

«Մեզ մոտ եկան մի ընկերության ներկայացուցիչներ, որոնք խնդրեցին «վատ» կորպորատիվ կազմակերպել։ Նախորդ Ամանորին ընկերությունը վատ փորձ էր ունեցել՝ ձանձրալի հաղորդավար և վատ երաժշտություն, և ղեկավարությունը որոշել էր հումոր անել աշխատողների հետ՝ կատակով կազմակերպելով նույն վատ երեկույթը։ Երբ բոլոր աշխատակիցները վերջնականապես կհիասթափվեն, հանդես կգան մեր դերասանները և կկազմակերպեն իսկական խելահեղություն։ Չենք ուզում բացել փակագծերը՝ ինտրիգը պահելու համար։ Հուսով ենք, որ աշխատակիցներից ոչ ոք չի զանգի ոստիկանություն», – ծիծաղում է Հարությունյանը։

Հանրապետության հրապարակում սպասվող Նոր տարվա բուռն տոնակատարությունը դրդել է տոնական օրերին աշխատել նաև հրապարակին կից ռեստորաններին։ «Yeremyan Projects» ընկերության PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Շերեփ» և «Երևան Պանդոկ» ռեստորաններն աշխատելու Ամանորի ամբողջ գիշերը։

«Մենք դրանով կմիանանք Երևանի կենտրոնում ընթացող Ամանորի տոնակատարությանը։ Մեր ռեստորաններում Ամանորը կարելի է նշել համեղ ուտելիքով, լավ երաժշտությամբ, սպասվում են ամանորյա անակնկալներ մեր փոքրիկ հյուրերի համար», – պատմեց Գևորգյանը։

Նրա խոսքով` իրենք վաղուց արդեն պատվերներ ունեն դեկտեմբերի 31–ի գիշերվա համար։

Աղբյուր՝ armeniasputnik.am