Մանկաբույժը բազմակի օգտագործել է ներարկիչներն ու 900 երեխաի վարակել ՄԻԱՎ-ով

174

Պակիստանի Ռատոդերո քաղաքում մինչ օրս էլ աշխատող մանկաբույժ Մուզաֆարի Գանգրոն որոշել է գումար խնայել՝ բազմակի օգտագործելով մեկանգամյա օգտագործման ներարկիչները:

Դեպքը բացահայտվել է, երբ պակիստանցի մի տղամարդ որոշել է իր որդուն տանել մատչելի գնով սպասարկող մանկաբույժի մոտ: Երբ բժիշկը հասկացել է, որ ներարկիչները վերջացել են, շատ հանգիստ աղբից հանել է օգտագործած ներարկիչն ու դրանով ներարկում արել երեխային: Որոշ ժամանակ անց երեխայի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ:Այս դեպքից հետո հայրը բողոք է ներկայացրել բժշկի նկատմամբ, սկսվել է հետաքննություն, որը սարսափելի արդյունքներ է ի հայտ բերել: Միևնույն քաղաքի 900 երեխա վարակված է ՄԻԱՎ-ով՝ ներարկիչների բազմակի օգտագործման պատճառով:Վերոնշյալ տղամարդն ունեցել է 6 երեխա, որոնցից 4-ի մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել: 2-ն արդեն մահացել են ՁԻԱՀ-ից: Մանկաբույժ Մուզաֆիր Գանգրոն մինչ օրս չի դատապարտվել, նա շարունակում է բուժել երեխաների և իրեն անմեղ է համարում:ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ՄԻԱՎ-ը ողբերգական ազդեցություն է ունենում երեխաների վրա, քանի որ նրանց գրեթե չեն բուժում, ուստի ենթարկվում են ՁԻԱՀ-ից մահացության մեծ ռիսկի: