Կենդանակերպի յոթ ամենաբարդ և անհասկանալի նշաները. Իսկ դուք կա՞ք նրանց մեջ

318

1․ Ազատասեր նշաններ

Աղեղավորներին հասկանալը ամենաբարդն է։ Ավելի բարդ է  ապրել նրա հետ։ Աղեղնավորի հետ կյանքը նման է անընդմեջ վազքի։ Նա արկածների և տպավորությունների  սիրահար է։ Աղեղնավորը տանել չի կարող նստել չորս պատերի մեջ, և այդ պատճառով իրեն երբեք տանը չեք տեսնի։ Նրանք պաշտում են ազատությունը և չեն կարող այլ կերպ ապրել։ Եթե փորձեք Աղեղնավորին «վանդակում» փակել, համարեք, որ կորցրել եք նրան։

Երկվորյակները, Ջրհոսները և Խոյերը տանել չեն կարող քննադատությունը և ներխուժումն  իրենց անձնական կյանք։ Նույնիսկ եթե Դուք երկար տարիներ արդեն ապրում եք վերը նշված նշաններից մեկի հետ, միևնույն է, վստահ եղեք, որ իրենք գաղտնիքներ ունեն։ Իրենց համար կենսական նշանակություն ունի անձնական տարածությունն ու ազատությունը։ Եթե փորձեք սահմանափակել այն, ապա Ձեր հարաբերությունների կավարտվեն։ Այս նշանների հետ երջանիկ ապրելու համար հարկավոր է մոռանալ խանդի մասի և լիակատար ազատություն ապահովվել իրենց համար։

2․ Բծախնդիր նշաններ

Կույսերի և Ձկների հետ շատ բարդ է իրենց բծախնդրության պատճառով։ Իրենք միշտ ձգտում են իդեալական լինել և նույնը պահանջում են զուգընկերոջից՝ մոռանալով, որ իդեալական մարդիկ գոյություն չունեն։ Ծայրահեղ պերֆեկցիոնիստներ են։  Իրականում դա վատ չէ, սակայն իդեալին հասնելու մոլուցքը փչացնում է ամեն բան։ Երջանիկ միություն ունենալու համար փորձեք չմիանալ այս վազքին։ Եղեք բնական և մի մոռացեք, որ Դուք լավն եք այնպիսին, ինչպիսի որ կաք։

3․ Անվճռական և տատանվող նշան

Կշեռքների հետ բարդ է, քանի որ նրանք չգիտեն, թե ինչ են ուզում։ Նրանք անընդհատ կասկածի տակ են դնում իրենց ամեն քայլը։ Եթե Դուք ընտրել եք Կշեռքին որպես կյանքի ուղեկից, ապա ստիպված եք համակերպվել նրա  անվճռականության