Հարգելի պարոն վարչապետ, ես՝ Վարդան Հովսեփյանս, դիմում եմ ձեզ մի խնդրով, որը ըստ իս կհետաքրքրի բոլոր ՀՀ քաղաքացիներին։

684

Դերասան Վարդան Հովսեփյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա գրել է․«Հարգելի պարոն վարչապետ, ես՝ Վարդան Հովսեփյանս, դիմում եմ ձեզ մի խնդրով, որը ըստ իս կհետաքրքրի բոլոր ՀՀ քաղաքացիներին։

Լինելով աշխատող մարդ ,ով հաճախ է լինում Երևանյան ճանապարհներին, մտահոգված եմ մեր փողոցների,բակերի ոչ լավ լուսավորությամբ։

Շատ մարդիկ գիշերային աշխատանք ունեն կամ շատ դեպքերում ուշ են վերջացնում իրենց գործերը և տուն վերադառնալը լուսավորության պատճառով դառնում է խնդիր։

Իմ կարծիքով սա այնքան էլ անհնարին հարց չէ, ինչի պատճառով կարող ենք հետ մնալ մի շարք երկրներից այդ թվում մեր հարևան Վրաստանից, որտեղ լուսավորությունը ապահովում է և՛ մարդկանց հանգիստ զբոսանքը ուշ երեկոյան ժամերին և՛ անվտանգությունը։Ինձ թվում է այս մասով զբաղվելը շատ անհրաժեշտ է, առաջին հերթին բակերի գողությունները վերացնելու համար ։

Կանխավ շնորհակալ եմ»։