Սարգսյանը վաճառել է առանձնատունը։ Մի քանի միլլիոն դոլարանոց առանձնատունը լուսանկարներով

187

ՀՀ երրորդ նախագահի եղբայր՝ Ալեքսանդր Սարգսյանի կարողությունների մասին խոսվել է ոչ մեկ անգամ։ ՀՀ նախկին պատգամավորը, ով ստանում էր մի քանի հարյուր հազար աշխատավարձ, 2005թ․ին ձեռք էր բերել Մոս Անջելոսում գտնվող 2,8մլն․ դոլլարանոց առանձնատուն։

Հետաքրքիր է նաև, որ Ալեքսանդր Սարգսյանը այդ անշարժ գույքը գնել է, ոչ թե վարկով, այլ սեփական միջոցներով։ Իսկ , թե որտեղից պատգամավորին և նախագահ Սարգսյանի եղբորը այդքան գումար, դրանց ծագման մասին ևս շատ է խոսվել։ Իհարկե այս ձեռքբերումը Ալեքսանդրի միակ սեփականությունը չէ։

Հատկանշական է, որ Տարզանա թաղամասում գտնվող առանձնատունը կառուցված է «MonteVerde» փակ թաղամասում և 30 լյուքս տներից մեկն է: Թաղամասը կամ համայնքը (community) շրջափակված է պարսպով, մուտք ունի միայն երկու կողմից, որոնք փակված են դարպասներով:

Բացի այդ 498քմ տարածք ունեցող և 2060քմ հողատարածքով առանձնատունը գնվել է 2,8մլն․ դոլլարով, սակայն վաճառվել 2մլն․ դոլլարով։ Թե ինչն է նման ոչ շահավետ գործարքի գնալու պատճառը , անհայտ է։