Ինչպե՞ս են արաբ կանայք սնվում ռեստորաններում

193

Հաճախ արաբ կանայք միայն հիջաբ են հագնում, որպեսզի ծածկեն մազերը: Չնայած կան մարդիկ, որոնք այդ առումով ավելի պահպանողական են: Այսպիսի կանայք նախընտրում են նիկաբը, որն ամբողջովին ծածկում է կնոջ դեմքը: Բաց են մնում միայն կնոջ աչքերը:

Իհարկե, այս կանայք ճգնավորի կյանքով չեն ապրում և այցելում են հասարակական վայրեր ու ռեստորաններ, սակայն նրանց համար չկան հատուկ առանձնացված սենյակներ, որտեղ նրանք կկարողանային հանել նիկաբն ու հանգիստ ուտել: Ռեստորաններում կանայք և տղամարդիկ միևնույն սրահում են նստում:

 

 

Այս փաստը խորհելու առիթ է տալիս: Ինչպե՞ս են այդ դեպքում ուտում կանայք, եթե չեն կարող հանել նիկաբը:

Կնոջ համար իրոք շատ դժվար է, չէ որ նա անընդհատ պետք է ուշադիր լինի, որպեսզի ոչ ոք ավելորդ բան չտեսնի: Պարզվում է նիկաբի վրա, կզակի հատվածում հատուկ ճեղք կա: Դրա օգնությամբ կանայք կարողանում են ուտել: Բայց ամեն դեպքում պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի ոչ ոք չտեսնի իրենց բերանը:

https://blognews.am/