ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Միայն տեսեք՝ ինչ է պատճառաբանել BRABUS-ի վարորդը. Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով

221

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միայն տեսեք՝ ինչ է պատճառաբանել BRABUS-ի վարորդը. Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով…

Lurer.com-ը գրել է.

Հիշեցնենք՝ երեկ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է,

թե ինչպես 1 Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն,

որից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին…

«Բրաբուսի» համարանիշը՝ 010 DO 10, ըստ տեղեկությունների, հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում…

ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնի է դարձել, թե ինչ պատճառաբանություններ է ներկայացրել ոստիկանությունում վթարից հետո տաքսու վարորդին ծեծի ենթարկած «Բրաբուսի» վարորդը…

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս պարզաբանել է, որ դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են,

թե իր երեխան տառապում է քաղցկեղով, մտքերի մեջ ընկած վարելով՝

խփել է տաքսու վարորդի մեքենային և, երբ իջել է տեսնի՝ ինչ խնդիր է առաջացել, տաքսիստը սկսել է հայհոյել՝ հիշատակելով իր մորը…

Հուսանք՝ ոստիկանությունը կպարզի, թե որքանով է վերջինիս կողմից ներկայացրած պատճառաբանությունը համապատասխանում իրականությանը…

Տեսանյութը դիտեք ստորև.