Բաքվում երկու կիսամերկ տղամարդիկ դանակներով հարձակվել են անցորդների վրա (Photo, Video)

271

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նիզամիի փողոցում երկու կիսամերկ տղամարդ՝ դանակներով զինված, սպառնացել են մարդկանց և հարձակվել անցորդների վրա: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Տեղեկությունների համաձայն` տղամարդիկ դանակներով վիրավորումներ են հասցրել նաև իրենք իրենց: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնց հաջողվել է բերման ենթարկել ոչ ադեկվատ տղամարդկանց:

Դեպքի մանրամասները ճշտվում են: