Հավատում էինք, բայց որ այսպես… . Արայիկ Հարությունյան

514

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Հավատում էինք, բայց որ այսպես… 🙂

❗️Երբ մի քանի շաբաթ առաջ ասում էինք՝ դեկտեմբերի 31-ին երեկոյան համերգ ենք կազմակերպելու, բոլորի արձագանքը մեկն էր՝ չի ստացվի, մարդ չի գալու:

❗️Երբ չորս օր առաջ տոմսերը հանվեցին վաճառքի, բոլորն ասում էին՝ անհնար է, տոմս չի վաճառվելու:

✅Չորս օր անց կարող եմ ասել, որ երկուսն էլ ստացվել է: Տոմս շատ քիչ է մնացել և այսօր կամ վաղը կսպառվեն, իսկ համերգը լինելու է շատ գեղեցիկ ու տոնական:

✅Եվ այս ամենը մեր բոլորի համախմբված աշխատանքի արդյունք է՝ ոլորտի ներկայացուցիչների, հանրության, բոլորի: Ամանորն ու Ծննդյան տոները նշելու նոր մշակույթ և միջավայր ձևավորելու կարևոր քայլեր են, դա անհնար է առանց հավատալու և փոխգործակցության:

✅Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ»: