Բազմազավակ մայրը հրաժարվում է աշխատել և ապահովել իր երեխաներին…պատճառն ուղղակի չի տեղավորվում գլխումս…

592

Ես ունեմ հարևանուհի, նա բազմազավակ մայր է: Կինն ունի 5 երեխա, շուտով կծնվի վեցերորդը: Նրանք շատ աղքատ են ապրում, հարևանուհիս հաճախ է գալիս մեր տուն՝ որևէ բան խնդրելու, հիմնականում հագուստ կամ սնունդ:

Հարևանները ըմբռնումով են մոտենում կնոջը՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը: Պարզ է, որ 5 երեխա մեծացնելն այնքան էլ հեշտ չէ: Բոլորս էլ փորձում ենք նրանց որոշ չափով օգնել, բայց չենք էլ պատրաստվում օտար ընտանիքի լիարժեք կերակրել և ամեն ինչով ապահովել:

Մի օր էլ այդ բազմազավակ մայրը հայտնեց ինձ, որ մթերքը, որը ես իրենց պարբերաբար տալիս եմ, արդեն հոգնեցրել է, և առաջարկեց այսուհետ միայն գումար տամ:Ես ուղղակի ցնցված էի նման խոսքերից: Բարկանալով՝ ասացի, որ այլևս ոչ սնունդ կտամ, ոչ էլ գումար:

Նա միանգամից սկսեց վիրավորել ինձ, ասաց, որ ես անսիրտ եմ, իմ երեխաներին միայն թանկարժեք հագուստ եմ գնում, իսկ նրա երեխաներին կտրում մի կտոր հացից:

Այդ օրվանից ես դադարեցի նրանց նույնիսկ բարևել:Որոշ ժամանակ անց հանդիպեցի մեր հարևանուհիներից մեկին և նա մի երկու բան պատմեց բազմազավակ կնոջ մասին:

Պարզվեց, որ այդ կինն ամուսնացել է վաղ տարիքում: Ամուսինը նրան շատ է սիրել, երեխա են ունեցել: Սակայն որոշ ժամանակ անց ամուսինն իմացել է, որ մինչ ինքը աշխատանքի է գնում, կինն ուրիշ տղամարդկանց է տուն բերում:

Ամուսնալուծվելուց հետո կինը սկսել է տարբեր տղամարդկանցից երեխաներ ունենալ, սակայն այդպես էլ ոչ ոք չի ամուսնացել հետը:Այժմ նա պետությունից բավարար գումար է ստանում ապրելու համար, սակայն շարունակում է աջուձախ օգնություն խնդրել, քանի որ դա իր համար սովորական ապրելակերպ է:

Նա երբեք չի աշխատել, հետևաբար չի էլ գնահատում ուրիշի աշխատածը:Հարևանուհիս նաև ասաց, որ կնոջ համար հարմար աշխատանք է եղել, սակայն վերջինս հայտնել է, որ չի պատրաստվում աշխատել, ինչին է դա պետք, եթե իրեն միևնույնն է բոլորն օգնում են:

Ես այդպես էլ չհաշտվեցի բազմազավակ կնոջ հետ, չեմ սիրում նման մարդկանց, ովքեր ուրիշի բարության հետևանքով աներես ու անամոթ  են դառնում: