Սկեսուրս շփոթել էր համարը, և ընկերուհու փոխարեն պատահաբար ինձ էր զանգել… ես իմ մասին այնպիսի բաներ լսեցի…

240

Մոտ 1 ամիս առաջ էր, ամուսնուս հետ նոր էինք վերադարձել տուն. նրա ծնողներին հյուր էինք գնացել: Երեկոն անցել էր սովորականի պես. նստեցինք, սուրճ խմեցինք, եկանք տուն: Ինձ թվում էր, որ բոլորը գոհ են, ամեն ինչ լավ է անցել, սկեսուրս շատ ուրախ ժպտում էր, կատակում:

Արդեն կես տարի ամուսնացած ենք, և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ տհաճ խոսակցություն սկեսուրիս հետ չի եղել, մեր ընտանիքում էլ ամեն ինչ լավ է: Ամուսինս շինարարության ոլորտում է աշխատում, ես էլ անցյալ տարի եմ ավարտել, հիմա պոլիկլինկայում եմ աշխատում, և այնքան էլ շատ չեմ վաստակում: Մեր ընտանիքի հիմնական ֆինանսական պատասխանատվությունն ամուսնուս վրա է:

Այդ օրը եկանք տուն, հանեցի վերարկուս, տեսա, որ սկեսուրս է զանգում: Մտածեցի, երևի ինչ-որ բան ենք այնտեղ մոռացել, զանգել է, որ զգուշացնի:

Հանկարծ լսեցի.

Արմինե, Արմինե…որդիս և ՆԱ նոր գնացին: Սպասիր մի բան պատմեմ…

Իսկ ես Լուսինեն եմ, և այդ պահին չկարողացա զսպել հետաքրքրասիրությունս և որոշեցի ոչինչ չասել: Սկեսուրիս լսողությունն այնքան էլ լավ չէ, և նա չնկատեց էլ, որ ձայն չեմ հանել:

Այ քեզ հարս: Ապրում են որդուս հաշվին, նա էլ ձևացնում է, իբր աշխատում է, բայց գումար չունի: Երեխայի հույս էլ դեռ չկա: Չնայած, հիմա լավ ֆիգուրա ունի, բայց որ մի երեխա ունենա, այնքան կգիրանա, որ էլ չի լինի կարգի բերել մարմինը: Ակնհայտ է, որ գիրանալու հակում ունի: Խեղճ որդիս էլ պիտի ստիպված ապրի հետը: Լավ, էտ հեչ… բայց հետը խոսելու թեմա էլ չկա, անհետաքրքիր մարդ է, թե որդիս ինչպես է հետը ապրում…

Լսեցի այդքանը և անջատեցի: Այլևս չէի կարող լսել: Ամուսնուս ոչինչ չասացի, ամբողջ գիշեր պառկած մտածում էի, թե նա ինչու է նման կերպ արտահայտվում իմ մասին: Առավոտյան զանգեցի քրոջս, նա էլ ասաց.

Ոչինչ, ձևացրու, իբր ոչինչ չի եղել: Երբ երեխաներ ունենաս, կհասկանաս, որ նրանք քեզ համար լավագույնն են: Քեզ կթվա, որ քո որդուն ոչ ոք արժանի չէ:

Հեշտ չէր, բայց ընդունեցի քրոջս ասածը, համաձայն եմ նրա հետ: Այս ընթացքում փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել սկեսուրիս հետ, քանի որ գիտեմ, որ ես էլ իրեն դուր չեմ գալիս, բայց նա ինձ դա ցույց չի տալիս: