Բժիշկը նշել Է գլխավոր սխալներն ատամները լվանալիս

325

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի ստոմատոլոգ Էլիզաբեթ Միլֆորդը նշել Է այն հիմնական սխալները, որոնք մադիկ թույլ են տալիս ատամները լվանալիս: Տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին: Մասնագետի խոսքով՝ մարդկանց մեծ մասը գերադասում Է բերանը ջրով ողողել ատամները մաքրելուց հետո, ինչն զգալիորեն նվազեցնում Է ատամի մածուկի ամրապնդող արդյունքը:

Բժիշկը նշել Է, որ հիգիենիկ գործողությունն անցանկալի Է թթու սննդի կամ ըմպելիքների գործածումից հետո, քանի որ կարող Է հանգեցնել ատամների վնասման:

Բացի դրանից, շատ մարդիկ ատամները լվանում են շատ արագ կամ շատ եռանդով, պատմել Է Միլֆորդը: Նա խորհուրդ Է տվել դրան հատկացնել երկու րոպե եւ ջանալ չափից դուրս ուժեղ չսեղմել՝ լնդերը չվնասելու համար: Ստոմատոլոգը նաեւ խորհուրդ Է տվել օգտագործել փափուկ ատամի խոզանակ եւ այն անմիջապես փոխել, երբ մազիկներն սկսեն փափկել ու ծռմռվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: